Ինչ կապ ունի ՌԴ-ն Դանիայում կանանց զորակոչի տեմպերի արագացման հետ
Աշխարհ
Դանիան նախատեսում է արագացնել ծրագրված բարեփոխումները և սկսել կանանց բանակ զորակոչել արդեն 2026 թվականից: Սա կօգնի ավելացնել բանակի թիվը և դիմակայել Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ինչպես բացատրում է պարբերականը, այժմ կանայք կարող են միանալ Դանիայի բանակին կամավոր հիմունքներով, մինչդեռ տղամարդիկ պարտավոր են ծառայել:
Պաշտպանության նախարարության ղեկավար Թրոելս Լունդի խոսքով՝ «վերանայված ժամանակացույցի համաձայն՝ կանանց պարտադիր զորակոչը նախատեսում է իրականացնել մեկ տարի շուտ, քան նախատեսված էր ի սկզբանե»:
Դրան հաջողվել է հասնել այն բանից հետո, երբ կառավարությունը համապատասխան համաձայնություն է ձեռք բերել խորհրդարանում կուսակցությունների զգալի մեծամասնության հետ։
