Հութիները հարվածներ են հասցրել Կարմիր ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին
Աշխարհ
Շիա Անսար Ալլահ (Հութիներ) շարժումը, որը կառավարում է Եմենի հյուսիսը, Կարմիր ծովում հարձակվել է ԱՄՆ ռազմանավերի վրա, որը գլխավորում էր USS Harry Truman ավիակիրը, և հարվածներ հասցրել Իսրայելի Թել Ավիվի մոտ գտնվող ռազմական օբյեկտներին։ Այս մասին ասել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը, անօդաչու համակարգերի ուժերը և ռազմածովային ուժերը վերջին ժամերին համատեղ ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում նրանք հարձակվել են Կարմիր ծովում թշնամական ռազմանավերի վրա՝ ավիակիր Truman-ի գլխավորությամբ։
Ինչպես նշել է Սարիան, ռազմանավերի դեմ գործողությունը տևել է մի քանի ժամ։
