Ուկրաինան մեղադրանք է առաջադրել է Վլադիմիր Սոլովյովին
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հեռակա մեղադրանք է առաջադրել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից հինգ հոդվածներով հանցագործություններ կատարելու մեջ, հաղորդում է Ուկրաինայի հատուկ ծառայության Telegram ալիքը։
«Անվտանգության ծառայությունը Վլադիմիր Սոլովյովին հեռակա մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրագրողը մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու մեջ՝ կոչ անելով ամբողջությամբ ազատագրել 4 շրջանները, որոնք 2022 թվականին հանրաքվեի արդյունքում մտել են Ռուսաստանի կազմի մեջ։
