Զելենսկին պայմանավորվել է Մակրոնի հետ Mirage կործանիչների նոր մատակարարումների վերաբերյալ
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ուկրաինայում ֆրանսիական Mirage կործանիչների քանակն ավելացնելու համաձայնության մասին։
«Ձեր, իսկ այժմ մեր մարտական «Միրաժ» ինքնաթիռը (ֆրանսիական «Միրաժ 2000» կործանիչը - խմբ.) իրեն շատ լավ են դրսևորել... Մենք քննարկել ենք, որ կավելացնենք «Միրաժների» թիվը», - ասել է Զելենսկին Մակրոնի հետ Փարիզում կայացած համատեղ ասուլիսում։ Միջոցառումը հեռարձակվել է Զելենսկու գրասենյակի YouTube ալիքով։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն փետրվարին հայտարարել էր, որ ֆրանսիական Mirage 2000 առաջին կործանիչները ժամանել են Ուկրաինա, թեև տեղափոխվող ինքնաթիռների ճշգրիտ թիվը չի հաղորդվում։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, անմիջականորեն ներքաշում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և «կրակի հետ են խաղում»։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կլինի։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված են հակամարտությունում, այդ թվում՝ ոչ միայն զենք մատակարարելով, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում անձնակազմի վերապատրաստմամբ։ Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինա զենք մղելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
