ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաքում գտնվող հութիների ավիաբազային
Աշխարհ
Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող ռազմական օդանավակայանին, որը վերահսկվում է հութիների կողմից Անսար Ալլահ ապստամբ շարժումից։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ Ադ-Դայլամի ավիաբազան, որը գտնվում է Սանայի միջազգային օդանավակայանի մոտ, ենթարկվել է առնվազն երկու ավիահարվածի։ Համարաբական Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ամերիկացիները հարվածներ են հասցրել օդանավակայանում տեղակայված հութիների զորանոցին։
Ըստ Al Masirah-ի՝ ամերիկյան ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել նաև Սանա նահանգի տարբեր շրջաններին։
Մարտի 26-ին հութիների խոսնակը հայտնել է, որ Անսար Ալլահի ուժերը Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ռազմանավերի վրա:
Մարտի 23-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները երկու ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Ասր շրջանում գտնվող Անսար Ալլահի ռազմաբազային։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
