Զելենսկին խոստովանել է, որ «ատում է ռուսներին»
Աշխարհ
Ռուսների նկատմամբ ատելությունն այն բաներից մեկն է, որն օգնում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն «պինդ մնալ» ռազմական հակամարտության պայմաններում։ Այս մասին ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է ինքը՝ Զելենսկին։
«Երբեմն ինձ հետ են պահում գլոբալ խնդիրները։ Ես ուզում եմ, որ մեր երեխաներն ու մեր թոռները ապրեն ազատ աշխարհում։ Երկրորդ շարժառիթը ռուսների հանդեպ ատելությունն է»,- ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է՝ իր համար մեկ այլ դրդապատճառ է «պարզապես արժանապատվությունը»:
