Դամասկոսի օդանավակայանում ձերբակալել են Սիրիայի նախկին մուֆթիին
Աշխարհ
Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի աշխատակիցները Դամասկոսի միջազգային օդանավակայանում ձերբակալել են հանրապետության նախկին գերագույն մուֆթի շեյխ Ահմեդ Բադրեդդին Հասունին: Ինչպես հայտնել է Syria TV հեռուստաալիքը, կրոնական գործիչը փորձել է փախչել երկրից։
Sham FM ռադիոյի տեղեկություններով՝ Շեյխ Հասանը ուղևորվում էր Ամման, որտեղ նրան պետք է շտապ վիրահատեին։
Ինչպես պնդում է ռադիոկայանը, նախկին մուֆթին նախապես տեղեկացրել է իշխանություններին բուժման նպատակով Հորդանան մեկնելու իր ցանկության մասին:
Սակայն օդանավակայանի պատվավոր հյուրերի սրահ ժամանելուց րոպեներ անց նա ձերբակալվել է։
