ՌԴ-ն և Իրանը պայմանագիր են կնքել
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը»: Փաստաթուղթը տեղադրված է Դումայի տվյալների բազայում:
Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է ընթացիկ տարվա հունվարին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Փաստաթղթում ամրագրված են Մոսկվայի և Թեհրանի միջև երկարաժամկետ հեռանկարում համագործակցության հետագա զարգացման իրավական շրջանակները:
Պայմանագիրը ամրագրում է Ռուսաստանի և Իրանի կարգավիճակը որպես ռազմավարական գործընկերներ և ընդգրկում է բոլոր ոլորտները, ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)