Վիտկոֆի հայտարարությունները խանգարում են Ուկրաինային․ Զելենսկին դժգոհել է
Աշխարհ
Կիևին խոչընդոտում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի հայտարարությունները Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այդ մասին հայտարարել է եվրոպական հեռարձակողներին, այդ թվում՝ ֆրանսիական France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ Վիտկոֆն իսկապես շատ հաճախ է մեջբերում Կրեմլի պատմությունները: Կարծում եմ, որ դա մեզ ավելի չի մոտեցնելու խաղաղությանը», - ընդգծել է Զելենսկին:
Զելենսկին ավելի վաղ խոստովանել է, որ Ռուսաստանը հետևում է պայմանավորվածություններին և չի հարձակվում էներգետիկ օբյեկտների վրա։
