Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կայցելի Ռուսաստան
Աշխարհ
Մոսկվան պատրաստվում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի Ռուսաստան այցին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն։
Նա նշել է, որ ինքը երկու շաբաթ առաջ եղել է Հյուսիսային Կորեայում, որտեղ իր գործընկերների հետ քննարկել է ԿԺԴՀ-ի ղեկավարի՝ Ռուսաստանի մայրաքաղաք այցի խնդիրը։
«Բացի այդ, մենք դիտարկում ենք նաև Լավրովի այցի հարցը՝ շարունակելու ռազմավարական երկխոսությունը մեր կորեացի ընկերների հետ»,- հավելել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական երկխոսությունը սկսվել է 2024 թվականին՝ ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարի Ռուսաստան կատարած այցով։
