Ռուսաստանը Մոդիին հրավիրել է՝ գլխավորելու հնդկական պատվիրակությունը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին
Աշխարհ
Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթում հնդկական պատվիրակությունը կգլխավորի երկրի վարչապետ Նարենդրա Մոդին։ Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպան Դենիս Ալիպովը՝ «Ռուսաստանը և Հնդկաստանը. դեպի երկկողմ հարաբերությունների նոր օրակարգ» համաժողովի մասնակիցներին տեսաուղերձի ժամանակ։
«Մենք ակնկալում ենք Հնդկաստանի բարձր ներկայացվածություն մայիսի 9-ին Մոսկվայում Մեծ հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը: Հուսով ենք, որ վարչապետ Մոդին կգլխավորի պատվիրակությունը», - ասել է Ալիպովը:
Փետրվարի վերջին Հնդկաստանը հաստատեց, որ մայիսի 9-ին վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Մոսկվա տեղի կունենա «մեծ հավանականությամբ»։ Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի պատվին շքերթին կարող է մասնակցել նաև Հնդկաստանի զինված ուժերի ջոկատը։
