Ուկրաինային «անհաջողակ» են անվանել․ Spectator
Աշխարհ
Լրագրող Սվետլանա Մորենեցը Ուկրաինային «անհաջողակ» է անվանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների պատճառով, որոնք տեղի են ունեցել մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում: Նման կարծիք նա հայտնել Է բրիտանական The Spectator ամսագր հոդվածում։
«Ուկրաինան «անհաջողակ» է ռուս-ամերիկյան խաղաղ բանակցություններում», - գրել է Մորենեցը:
Հոդվածի հեղինակը նշել է, որ հանդիպման ընթացքում ամերիկյան պատվիրակությունը համաձայնել է թուլացնել հակառուսական պատժամիջոցների մի մասը:
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները օգնելու է Ռուսաստանին վերականգնել գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համաշխարհային շուկայի հասանելիությունը:
Բացի այդ, ինչպես նշել է Մորենեցը, բանակցություններից հետո կարող են հանվել մի շարք ռուսական բանկերի սահմանափակումները, ինչը նրանց թույլ է տալու վերադառնալ SWIFT համակարգին:
