Ինչու է ԵՄ-ն դժգոհել ՌԴ-ԱՄՆ գաղտնի բանակցություններից
Աշխարհ
Եվրամիությունում դժգոհություն են հայտնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են առանց ԵՄ երկրների մասնակցության «Հյուսիսային հոսք» գազատարների վերականգնման հնարավորությունը: Այս մասին գրում Է Politico թերթը։
«Այն փաստը, որ «Հյուսիսային հոսքի» մասին խոսակցություններն ընթանում են առանց Եվրոպայի մասնակցության, խելագարություն է», - ասվում է հրապարակման մեջ:
Եվրոպացի դիվանագետներից մեկը նշել է, որ գազատարների վերականգնման հարցը եվրոպական երկրների բացառիկ իրավասության ներքո է:
Մեկ այլ դիվանագետ հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է Եվրոպայի վրա ճնշման նոր գործիքներ ձեռք բերել, ինչն արդեն կարելի է անվանել տնտեսական իմպերիալիզմ:
