Մակրոնը Փարիզի գագաթնաժողովից առաջ խոսել է Թրամփի հետ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընթացող «Ուկրաինայի դաշնակիցների» գագաթնաժողովից առաջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, գրում է Ria Novosti-ն:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ «Ուկրաինայի դաշնակիցների գագաթնաժողովի» նախաշեմին», - հայտնել է գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել նախօրեին Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո:
«Ուկրաինայի դաշնակիցների» գագաթնաժողովը, որտեղ քննարկելու են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, ներառյալ այնտեղ «խաղաղապահների» տեղակայումը, տեղի կունենա հինգշաբթի Փարիզում՝ այդ հարցի շուրջ կոնսենսուս գտնելու համար:
