Ուկրաինայում բացահայտել են ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների գործարքի մանրամասները
Աշխարհ
Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը կազդի բոլոր օգտակար հանածոների, այդ թվում՝ նավթի և գազի վրա։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը, փոխանցում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ Կիևի և Վաշինգտոնի միջև պայմանագիրը վերաբերում է բոլոր օգտակար հանածոներին, ինչպես նոր, այնպես էլ արդեն մշակվող:
Բացի այդ, ԱՄՆ-ի հետ համաձայնագիրն անժամկետ է լինելու, իսկ դրանում փոփոխություններ հնարավոր են միայն ամերիկյան կողմի թույլտվությամբ:
Ժելեզնյակը նաև հավելել է, որ փաստաթուղթը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ չի պարունակում:
