Ճապոնիան սպառնացել է ԱՄՆ-ին
Աշխարհ
Ճապոնիան կարող է «համապատասխան միջոցներ» դիտարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ից դուրս արտադրված մեքենաների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ երկրից դուրս արտադրված մեքենաների համար նոր 25% մաքսատուրք կգործի ապրիլի 2-ից:
«Այսօր հայտարարությունից հետո ես նույնպես կարծում եմ, որ անհրաժեշտ է մտածել համապատասխան միջոցների մասին։ Ճապոնիան, որպես ԱՄՆ-ում աշխատատեղեր ստեղծող և ամենաբարձր աշխատավարձը վճարող հիմնական ներդրող, կշարունակի աշխատել ամերիկյան կառավարության հետ։ Որպես տարբերակ՝ դիտարկվում է Ճապոնիայի կողմից պատասխան մաքսատուրքերը»,- ասել է վարչապետը։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ ճապոնական մեքենաների մաքսատուրքերի բարձրացումը ներկայիս 2,5%-ից մինչև 25%, իր կարծիքով, Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև կնքված արտաքին առևտրի կոնվենցիայի խախտում է։
Ներկայումս ԱՄՆ-ում ճապոնական մեքենաների մաքսատուրքերը կազմում են 2,5%: 2024 թվականի վերջի դրությամբ ճապոնական ավտոմեքենաների արտահանումը ԱՄՆ կազմել է 6,026 տրլն իեն (մոտ 40 միլիարդ դոլար), ինչը կազմում է ԱՄՆ ամբողջ ճապոնական արտահանման 28,3%-ը։
