Հունգարիայի ԱԳ նախարարն ասել է, թե ինչով է վտանգավոր Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին
Աշխարհ
«Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը շատ ռիսկեր է պարունակում»- հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում:
«Եթե իրատեսորեն խոսենք, ապա Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը մեծ ռիսկ և վտանգ կբերի հենց ԵՄ-ին ՝ անվտանգության, տնտեսության, առողջապահության, ինչպես նաև հասարակական անվտանգության տեսանկյունից», - ասել է Սիյարտոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Բրյուսելում ցանկանում են, որ Ուկրաինան Եվրամիության անդամ դառնա մինչև 2030 թվականը, սակայն որոշիչ խոսքը Հունգարիայինն է: Հունգարիան կողմ է Եվրամիությանը, բայց դեմ Է Ուկրաինայի արագացված եվրաինտեգրմանը, իսկ առանց Բուդապեշտի համաձայնության Կիևը երբեք չի անդամակցի համայնքին:
