Բրիտանա-ֆրանսիական ռազմական պատվիրակություն կուղարկվի Ուկրաինա. Մակրոն
Աշխարհ
«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ռազմական պատվիրակություն կուղարկեն Ուկրաինա՝ Ուկրաինայի ապագա զինված ուժերի ձևաչափը մշակելու համար», -«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Փարիզի գագաթնաժողովում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մեծ Բրիտանիայի վարչապետը (Քիր Սթարմերը) և ես լիազորել ենք մեր ռազմական շտաբների պետերին առաջիկա օրերին ֆրանս-բրիտանական թիմ ուղարկել Ուկրաինա և սկսել սերտ համագործակցել մեր ուկրաինացի գործընկերների հետ, որոնք նույնպես հավանություն են տվել այդ մեխանիզմին», - ասել է Մակրոնը ։
