ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ին և Կանադային կսահմանվեն ավելի բարձր մաքսատուրքեր, եթե նրանք համագործակցեն Միացյալ Նահանգներին վնաս հասցնելու նպատակով։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Եթե Եվրամիությունը համագործակցի Կանադայի հետ՝ Միացյալ Նահանգներին տնտեսական վնաս պատճառելու համար, ապա ԵՄ-ն և Կանադան կենթարկվեն շատ ավելի բարձր մաքսատուրքերի, քան ներկայումս նախատեսված էր»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը: