ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստին», այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով մի շարք եվրոպական երկրների և Կանադայի առաջնորդների հանդիպմանը Փարիզում, որտեղ քննարկվել է Ուկրաինայի հարցը:
«Մենք քննարկել ենք Ռուսաստանի վրա ճնշման շարունակությունը: Արդեն հստակ է, որ պատժամիջոցները մնում են ուժի մեջ: Մենք ցանկանում ենք արդար և կայուն խաղաղ համաձայնագիր: Դա մեր նպատակն է», - ասել է նա Bluesky սոցիալական ցանցում տեղադրված տեսաուղերձում:
