Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հոսպիտալացվել է
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին տեղափոխել են հիվանդանոց, հայտնել են Բուքինգհեմյան պալատից:
Հաղորդվում է, որ հոսպիտալացումը պայմանավորված է քաղցկեղի բուժման «ժամանակավոր կողմնակի ազդեցություններով»:
«Նորին մեծությունը այժմ վերադարձել է Քլարենս Հաուս», - հավելել է պալատի մամուլի ծառայությունը։
Նրա մասնակցությամբ հինգշաբթի և ուրբաթ օրերին նախատեսված միջոցառումները չեղարկվել են բժիշկների խորհրդով։
76-ամյա Չարլզ III-ը այս տարի շարունակում է քաղցկեղի բուժումը և ունի հանրային աշխատանքներով պայմանավորված՝ խիտ գրաֆիկ:
