Խորտակված «Սինբադ» սուզանավի անձնակազմը լողալ չգիտեր․ SHOT
Աշխարհ
Բաց ծով դուրս գալուց առաջ «Սինբադ» սուզանավի աշխատակիցները զբոսաշրջիկներին ասել են, որ իրենք լողալ չգիտեն։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ սուզանավն ինքը սկսել է իջնել բաց դռնով։ Զբոսաշրջիկները նշել են, որ աշխատակիցների խոսքերը որպես կատակ են ընդունել, սակայն հետո ինքնուրույն ջրից փրկել են խեղդվող մարդկանց։
Հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, ինչպես հայտնել ենք, Հուրգադայի ափերի մոտ խորտակվել է էքսկուրսիոն սուզանավ, որում եղել է 45 ռուս զբոսաշրջիկ: Տասնյակ ռուսներ վիրավորվել են։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է նավավարի սխալը։ Նա կորցրել է կառավարումը, նավը հարվածել է խութին, և տեղի է ունեցել ճնշման անկում։
Զբոսաշրջիկները, ովքեր մի քանի օր առաջ սուզվել են նույն սուզանավով, դրա վիճակը «սարսափելի» են որակել։
