Բանգկոկում շենքի փլուզման հետևանքով՝ բանվորներից մեկը զոհվել է, տասնյակ մարդիկ են վիրավորվել
Աշխարհ
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շենքի փլուզման հետևանքով՝ առնվազն մեկ աշխատող է մահացել։ Այս մասին հայտնում է թաիլանդական PBS հեռուստաալիքը։
CNN-ի տվյալներով՝ շենքի փլուզման հետևանքով՝ տուժել է առնվազն 50 մարդ։
Բանգկոկում մարտի 28-ին՝ տեղական ժամանակով՝ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 10։30-ին), հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7,3 և 6,4 մագնիտուդ։ Թաիլանդի օդերևութաբանական վարչությունը զգուշացրել է բնակիչներին և զբոսաշրջիկներին հնարավոր հետցնցումների մասին։
Թաիլանդի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։
Ստորգետնյա ցնցումների ժամանակ Բանգկոկում փլուզվել է կառուցվող շենքերից մեկը։ Օդ բարձրացած փոշու սյունը երևացել է քաղաքի տարբեր կետերից։ Նշվում է, որ փլատակների տակ կարող են լինել տասնյակ բանվորներ։
