Չինաստանի արտգործնախարարը Մոսկվայում կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Աշխարհ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին դիվանագիտական ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Չինաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ այցը տեղի կունենա մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վան Իի բանակցությունները։
Նշվում է, որ կողմերը կքննարկեն միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերը, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև Ռուսաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ բարձր և ամենաբարձր մակարդակներով շփումները։
