Օրբանը հայտարարել է՝ ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտության
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիության առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտության, սակայն դրա համար ոչ մի հիմք չկա: Այս մասին վերջինս հայտնել է՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։ Ղեկավարը հավաստիացրել է, որ Հունգարիան չի մասնակցի նման պատերազմի։
Ռազմական հակամարտության մասին փաստում են ԵՄ ղեկավարների կոչերը՝ ուղղված եվրոպական երկրների բնակչությանը՝ պատրաստել ջրի, պարենի եւ դեղորայքի պաշարներ։ Նա նման տրամադրությունները միաժամանակ մտահոգիչ ու ծիծաղելի է համարել, քանի որ մի կողմից դրանք վկայում են Բրյուսելի՝ պատերազմի նախապատրաստության մասին, իսկ մյուս կողմից՝ ոչ մի հիմք չունեն։
«Եվրոպան նախկինի պես ենթադրում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է տարածվել ամբողջ մայրցամաքով, սակայն դա չի համապատասխանում իրականությանը», նշել է Օրբանը: Նրա կարծիքով՝ նման ենթադրություններ առաջանում են միայն այն պատճառով, որ «Բրյուսելը ցանկանում է շարունակել պատերազմը» եւ նախկինի պես ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։
