Սեյսմոլոգը կանխատեսում է արել՝ ինչպես կզարգանա Թաիլանդում երկրաշարժերի հետ կապված իրավիճակը
Աշխարհ
Թաիլանդում և Մյանմարում, ամենայն հավանականությամբ, նոր ուժգին ցնցումներ չեն լինի։ Այս մասին Gazeta-ին ասել է սեյսմոլոգ Ռուբեն Թադևոսյանը։
Մարտի 28-ին Մյանմարում և Թաիլանդում երկու ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել։ Առաջին ցնցումները եղել են 7,3 մագնիտուդով։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքի շրջանում, որտեղ բնակվում է մոտ 1,2 մլն մարդ։ Առաջին ցնցմանը հաջորդել է երկրորդը՝ 6,4 մագնիտուդով, որը, ըստ Թադևոսյանի, հետցնցում է։
«Ինչ վերաբերում է հետցնցումներին, արդեն եղել է 6,4 մագնիտուդով մեկ հետցնցում, որը նույնպես թույլ երկրաշարժ չէ: Դա տեղի է ունեցել հիմնական ցնցումից 12 րոպե անց, որը տեղի է ունեցել GMT 09:20-ին: Սկզբունքորեն հնարավոր են նաև այլ հետցնցումներ, այդ թվում՝ բավականին ուժեղ»,-ասել է սեյսմոլոգը:
Նրա խոսքով՝ հետագա ցնցումների ուժգնությունը, ամենայն հավանականությամբ, կնվազի։
