Ուկրաինայի ԶՈւ-ն հրետանային հարված է հասցրել Բելգորոդի մարզի էներգաօբյեկտին․ ՌԴ ՊՆ
Աշխարհ
Ուկրաինացի զինվորականները հրետանային հարված են հասցրել Բելգորոդի մարզում գտնվող էներգաօբյեկտին։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Gazeta-ն։
«Կիեւի ռեժիմի բոլոր հրապարակայնորեն արված պարտավորությունները՝ Ռուսաստանի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքի վրա կանխամտածված հարձակումները դադարեցնելու մասին, հնարք են Ուկրաինայի Զինված ուժերի ճակատի փլուզումը թույլ չտալու եւ եվրոպական «դաշնակիցների» օգնությամբ սեփական ռազմական ներուժը վերականգնելու համար», - հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
