Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Զելենսկին «ծանր վիճակում» է
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ատրճանակը դրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գլխին հանքանյութերի գործարքի շրջանակներում, գրում է բրիտանական The Telegraph թերթը։
«Դոնալդ Թրամփը ատրճանակ է դրել Վլադիմիր Զելենսկու գլխին՝ պահանջելով հսկայական հատուցումներ և պահանջելով Ուկրաինայի նավթի, գազի և ածխաջրածնային պաշարների կեսը, ինչպես նաև նրա գրեթե բոլոր մետաղները և ենթակառուցվածքների զգալի մասը»,- ասվում է հոդվածում։
Ինչպես հաղորդում է հոդվածի հեղինակը, վկայակոչելով հրատարակության ձեռքի տակ եղած գործարքի տեքստը, Թրամփը ցանկանում է Ուկրաինան ԱՄՆ արդյունաբերության համար վերածել «ռեսուրսների նահանգի»։
