Մեկ շաբաթվա ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել հինգ բնակավայր
Աշխարհ
Մեկ շաբաթվա ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել «հատուկ ռազմական գործողության» գոտու հինգ բնակավայր։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Կուրսկի շրջանում Հյուսիսային զորախմբի ստորաբաժանումներն «ազատագրել են» Գոգոլևկան։
Խարկովի և Բելգորոդի ուղղություններում ռուս զինվորականները հարվածել են չորս մեքենայացված բրիգադներից կազմված ստորաբաժանումների, անօդաչու համակարգերի բրիգադի և Ուկրաինայի զինված ուժերի գրոհային գնդի։ Հյուսիսի պատասխանատվության գոտում մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինան կորցրել է մինչև 2190 զինծառայող։
«Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները մեկ շաբաթվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել ԿԺԴՀ-ի Միրնոյե և Խարկովի մարզի Կրասնոյե Պերվոյե բնակավայրերը։ «Կենտրոն» խումբը գրավել է ԿԺԴՀ-ի Սրիբնոյե գյուղը։
Զապորոժիեի շրջանում Դնեպրի զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Մալյե Շչերբակի բնակավայրը։
