Ուկրաինան վերադարձրել է գրեթե հազար զոհված զինծառայողի մարմին
Աշխարհ
Ուկրաինան վերադարձրել է ուկրաինական ԶՈւ մարտիկների 909 մարմին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ռազմագերիների հետ աշխատանքը համակարգող ուկրաինական շտաբը։
Ուկրաինա են վերադարձվել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի մարզի տարածքում զոհված զինծառայողների մարմինները:
Նշվում է, որ մարմինների փոխադրմամբ զբաղվել է ուկրաինական բանակի անձնակազմը: Վերադարձված մարտիկների ինքնությունը այս պահին պարզվում է։ Բացի այդ, համակարգող շտաբը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ցուցաբերած աջակցության համար:
