ՆԱՏՕ-ն ռազմաօդային ուժերի լայնածավալ զորավարժություններ է սկսում
Աշխարհ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները երկուշաբթի օրը սկսում են ռազմաօդային ուժերի խոշոր զորավարժությունները՝ Ramstein Flag 2025 խորագրով, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև ապրիլի 11-ը, կմասնակցի ՆԱՏՕ-ի 15 երկրների 90 ռազմական ինքնաթիռ։
Թռիչքներն իրականացնելու համար կօգտագործվի Եվրոպայում ՆԱՏՕ-ի 12 ավիաբազա։
Գործողությունները կհամակարգվեն Նիդեռլանդների Leeuwarden ավիաբազայից:
