Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից լրացուցիչ F-35-ներ կգնի
Աշխարհ
Մեծ Բրիտանիան, չնայած եվրոպացի դաշնակիցների մտավախություններին Վաշինգտոնից պաշտպանական չափազանց մեծ կախվածության վերաբերյալ, ԱՄՆ-ից լրացուցիչ F-35 կործանիչներ կգնի, հայտնում է The Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Լոնդոնն ավելի վաղ պատվիրել էր 48 F-35B կործանիչ՝ թագավորական նավատորմի երկու ավիակիրների համար։ Դրանցից 37 միավոր արդեն ստացվել է։
Հրատարակության համաձայն՝ բրիտանական իշխանությունները այժմ դիտարկում են դասական F-35A-ների ձեռքբերման հնարավորությունը՝ երկրի ռազմական բյուջեի ավելացման պայմաններում։
