Թրամփը ցանկացել է Պուտինի մասին մեկ փաստ պարզել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆինլանդիայի իր պաշտոնակից Ալեքսանդր Ստուբբի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվել է, թե արդյոք կարելի է վստահել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Yle-ը։
Ստուբը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն օգտակար էր, կողմերը քննարկել են երկու թեմա՝ Ֆինլանդիայի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայի հակամարտությունը:
Ստուբբի խոսքով՝ Թրամփն իրեն հարցրել է՝ կարելի է վստահել Պուտինին։ «Ես ասացի՝ ոչ», - տեղեկացրել է Ֆինլանդիայի նախագահը։
