Մալայզիացի կինը կանխիկ գումարով 15 կգ ոսկի է գնել
Աշխարհ
Սոցցանցերի օգտատերերին զարմացրել է Մալայզիայից մի կին, ով կանխիկ գումարով գնել է 15 կգ ոսկի, գրում է World of Buzz-ը։
Մալայզիայում հայտնի ձեռներեց և բլոգեր Անեես Այունի Օսմանը լուսանկար է հրապարակել, որտեղ նա 15 կիլոգրամ ոսկի է գնում կանխիկ գւոմարով։ Հետևորդներին ուղղված իր ուղերձում նա բացատրել է նման լայնածավալ ձեռքբերման դրդապատճառները։ Կնոջ խոսքով՝ սա ներդրում է։
«Ես որոշեցի ֆիքսել ոսկու ներկայիս գինը, քանի որ ակնկալում եմ, որ մոտ ապագայում այն զգալիորեն կթանկանա»,- վստահ է նա։
Այս արտասովոր գնումը բևեռային արձագանքներ է առաջացրել հասարակության մեջ։ Սոցցանցերի որոշ օգտատերեր հիացած են գործարար կնոջ ֆինանսական խելամտությամբ՝ նշելով, որ ավանդաբար ոսկու մեջ ներդրումներ կատարելը համարվում է կապիտալը պահպանելու ամենահուսալի միջոցներից մեկը։
«Տնտեսական անկայունության մթնոլորտում սա խելամիտ որոշում է»,- գրել են որոշ հետևորդներ։
