Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև և միլիոնավոր եվրոներ խոստացել Ուկրաինային
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աննալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև և հայտարարել Ուկրաինային 130 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Այս մասին հայտնում է Գերմանիայի ԱԳՆ կայքը։
«Արտաքին գործերի նախարար Բերբոքը իր պաշտոնավարման ընթացքում տասնմեկերորդ անգամ է այցելում Ուկրաինա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կիևում Գերմանիայի արտգործնախարարը կհանդիպի քաղաքական գործիչների և «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»։ Կքննարկվեն նաև այն քայլերը, որոնք Ուկրաինան ձեռնարկում է ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ, հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն։
Բերբոքը հայտարարել է, որ Բեռլինը հավելյալ 130 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնության և կայունացման միջոցների տեսքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)