Եվրոպան վստահ է, որ ՆԱՏՕ-ն կկարողանա «վերապրել» Թրամփի նախագահությունը․ El Mundo
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը «վերապրելու» է Դոնալդ Թրամփի նախագահությունը։ Այս մասին El Mundo թերթին տված հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը։
«Ես վստահ եմ դրանում: Սա ուժեղ դաշինք է», - ընդգծել է նա:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պոտենցիալ առևտրային պատերազմում միակ հաղթողը կլինի Չինաստանը»,-ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
