Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող նավակ է պայթել
Աշխարհ
Թաիլանդում՝ ծովում, Ռուսաստանից և Ղազախստանից զբոսաշրջիկներ տեղափոխող նավակ է պայթել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թաիլանդի ոստիկանությանը հղումով։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թաիլանդի հարավում գտնվող Պհուկետ նահանգի Մեյտոն կղզու մոտ։ Նավակի պայթյունի հետևանքով՝ ՌԴ մեկ քաղաքացի այրվածքներ է ստացել։
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի պահին նավի վրա եղել է մեկ զբոսաշրջիկ, ևս 30 մարդ լողացել է ծովում։
«Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժօգնության, մնացած 30 զբոսաշրջիկները չեն տուժել և վերադարձել են իրենց հյուրանոցներ»,- հայտնել են իրավապահները։
