Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է՝ խորհրդակցություններ է սկսել հանածոների մասին համաձայնագրի տեքստի շուրջ
Աշխարհ
Ուկրաինան պատրաստ է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ, սակայն ցանկանում է վերանայել տեքստը, որպեսզի այն համապատասխանի երկու երկրների շահերին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հաղորդում է Public. News հրատարակությունը։
Նրա խոսքով, Կիևը փաստացի խորհրդակցություններ է սկսել ամերիկյան կողմի հետ համաձայնագրի տեքստի շուրջ։ Խորհրդակցությունների մեկ փուլն արդեն կայացել է։
Սիբիգան ընդգծել է, որ համաձայնագրի տեքստը, որը նախատեսում է ԱՄՆ-ի խոշոր բիզնեսի շարունակական ներկայությունը, նույնպես ներդրում է Ուկրաինայի անվտանգության կառուցվածքում։
Նախարարը հավելել է, որ Ուկրաինան կշարունակի աշխատել ԱՄՆ-ի հետ ստորագրման համար փոխընդունելի տեքստի հասնելու համար։
