Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին
Աշխարհ
Հայտնաբերվել է, անցյալ շաբաթ Լիտվայում վարժանքներից հետո անհետ կորած, ամերիկացի զինվորի դին։ Տեղեկությունը հաստատել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը։ Հայտնում է EADaily-ին:
«Ամերիկյան բանակի չորրորդ զինվորը, որը նշանակված էր 1-ին զրահատանկային բրիգադի մարտական թիմում, 3-րդ հետևակային դիվիզիայում, մահացած է հայտնաբերվել Փաբրադի վարժավայրի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Լիտվայի Պաբրադ քաղաքում գտնվող կենտրոնական զորավարժարանում վնասված տակտիկական տրանսպորտային միջոցի վերանորոգման եւ տարհանման առաջադրանքի կատարման ժամանակ ճահճային տեղանքում անհետացել էր M88 Herculesզրահապատ մեքենան: Դրանում չորս ամերիկացի զինծառայող է եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)