Մոսկվան անտեղի է համարում Թեհրանին ուղղված ամերիկյան սպառնալիքները
Աշխարհ
Մոսկվան անտեղի է համարում Թեհրանի նկատմամբ ուժ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքները և դատապարտում է նման քայլերը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Սպառնալիքներն իսկապես լսելի են, լսելի են նաև վերջնագրերը։ Մենք նման հնարքները համարում ենք անտեղի և դատապարտում ենք դրանք՝ համարելով իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց»։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով»՝ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չգալու դեպքում։
