Հայտնի է՝ որքան է կազմում Թրամփի կարողությունը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարվա ընթացքում իր կարողությունը 2,3 միլիարդ դոլարից հասցրել է 5,1 միլիարդ դոլարի, հայտնում է Forbes ամսագիրը, որը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը։
«Միլիարդատերերից քչերի համար էր տարին ավելի լավը եղել, քան Դոնալդ Թրամփի համար, և ոչ միայն այն պատճառով, որ նա կրկին նախագահ դարձավ. նախքան Սպիտակ տուն վերադառնալը նա շատ շահավետ ներդրում է կատարել կրիպտոարժույթի ոլորտում», - ասվում է հոդվածում:
Նշվում է, որ Թրամփի հիմնական ակտիվն անշարժ գույքն է։ Բացի այդ, նա ունի գինու գործարան, գոլֆ–ակումբներ և Boeing 757-200 ինքնաթիռ՝ «Trump Force One» անունով:
