Վուչիչը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած ԵՄ պահանջին
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Մոսկվա է մեկնելու՝ մասնակցելու մայիսի 9-ի շքերթին: Հայտնի է, որ Սերբիայի ղեկավարը նման որոշում է կայացրել՝ չնայած ԵՄ-ի նախազգուշացմանը, որ նման այցն անընդունելի է դաշինքին միանալու թեկնածու երկրի համար: Այս մասին գրում է Associated Press-ը։
«Մոտ ժամանակներս մեզ վրա ճնշում կգործադրվի ՝ կապված Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումների հետ, որոնց մենք հայտարարել ենք մեր մասնակցության մասին», - նշել է Վուչիչը:
Սերբիայի նախագահը նաև հայտարարել է, որ սերբական զորամասերից մեկը կմասնակցի մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաքի Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին: Նրա խոսքով ՝ երկիրն առաջին անգամ է մասնակցում շքերթի «համատեղ» կազմակերպմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)