Իրանում յոթ մարդ կախաղան է բարձրացվել
Իրան
Իրանի Սպահան քաղաքում յոթ մարդ կախաղան են բարձրացվել, որոնցից վեցը մեղադրվում է թմրամիջոցների թրաֆիքինգի, իսկ մեկը՝ բռնաբարության մեջ: Այս մասին տեղեկացնում է Agence France Presse գործակալությունը` հղում կատարելով keyhan պարսկական պարբերականին:
Կախաղան բարձրացվածները եղել են 25-45 տարեկան տղամարդիկ, որոնցից մեկը մեղադրվում է 300 կգ օփիում (ափիոն) տեղափոխելու մեջ, իսկ մնացածները՝ 165 կգ հերոին և կոկաին տեղափոխելու մեջ:
Իրանը կախաղան հանվածների տարեկան ցուցանիշով ամենաբարձր ցուցանիշն ունի Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հետ միասին:
International Amnesty կազմակերպությունը դատապարտել է այս դեպքը, սակայն Թեհրանը նշել է, որ կախաղան բարձրացնելը անհրաժեշտ միջոց է՝ երկրում կարգ ու կանոն պահպանելու համար:
Թմրամիջոցները Իրան ներթափանցում են Աֆղանստանի ճանապարհով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ