Զելենսկին պնդում է, որ Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին
Աշխարհ
Ուկրաինան տվյալներ ունի Ռուսաստանին չինական զենք մատակարարելու մասին, այդ թվում ՝ վառոդ և հրետանային համակարգեր։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որի խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
«Խոսքը վառոդի և հրետանու մասին է։ Հաջորդ շաբաթ կկարողանանք մանրամասն խոսել այս մասին»,- նշել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քանի դեռ զինադադար չի հաստատվել, տարածքներ հարցեր չեն քննարկելու։
«Դուք գիտեք իմ վերաբերմունքը և որոնք են մեր կարմիր գծերը. մենք երբեք չենք ճանաչի ժամանակավոր օկուպացված մեր տարածքներից որևէ մեկը որպես ռուսական»,- նշել է նա։
