Վաշինգտոնն ու Կիեւը օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
Աշխարհ
Ապրիլի 24-ին Վաշինգտոնն ու Կիևը Ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր կկնքեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրան հարցրել են, թե արդյոք փաստաթուղթը կստորագրվի այս շաբաթ։ «Մենք հանքային գործարք ունենք, որը, կարծում եմ, կկնքվի հաջորդ հինգշաբթի: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստվում են կատարել գործարքի պայմանները, ուստի կտեսնենք», - նշել է պետության ղեկավարը ։
