Ինչ են քննարկել Լավրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Աշխարհ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը քննարկել են կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի նախապատրաստական աշխատանքները:
«Քննարկվել են Կազմակերպության ներուժի ամրապնդման հետագա համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2025 թվականի հունիսին կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը», - հանդիպման արդյունքները հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
