Ղազախստանի նախագահը կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախագահներն ընդգծել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կարևորությունը: Այս առիթով Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին, բնականաբար, կմասնակցի Կասիմ-Ժոմարտ Տոկաևը», - ասվում է հաղորդագրության մեջ ։
