Հարվարդից CNN-ին հայտնել են, որ տեղյակ են իշխանության դիրքորոշմանը, սակայն մտադիր չեն զոհաբերել համալսարանի անկախությունը կամ խախտել Սահմանադրությունը:
Հարվարդի համալսարանի դեմ նոր սահմանափակումներ կարող են կիրառվել
Աշխարհ
ԱՄՆ-ի ներքին անվտանգության վարչությունը Հարվարդի համալսարանից պահանջում է տրամադրել վիզաներով սովորող ուսանողների «ապօրինի և բռնի վարքագծի» տվյալները։ Դա պետք է արվի մինչև ապրիլի վերջ, հակառակ դեպքում համալսարանը կարող է կորցնել արտասահմանցի ուսանողների ընդունելու իր արտոնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը ։
