Զելենսկին Ուիթքոֆին մեղադրում է ռուսական պատմություններ տարածելու մեջ
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ռուսական պատմություններ է տարածում այլ երկրներում, ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Ուիթքոֆի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղ համաձայնագիրը կարող է կնքվել՝ հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը նոր տարածաշրջանների վերաբերյալ։
«Մենք բոլորս դա լսել ենք... Ես չէի կարծում, որ նա ունի համապատասխան մարդիկ, ովքեր շարունակում են այս պատմությունները տարածել այլ քաղաքակիրթ երկրներում», - ասել է Զելենսկին (մեջբերում է Novyny. Live):
Նա նշել է, որ Կիևը չի քննարկի տարածքային հարցը, քանի դեռ հրադադար չի հաստատվել։
Վիտկոֆը, մեկնաբանելով ապրիլի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, խոսել է Մոսկվայի և Կիևի միջև «առաջացող» կարգավորման համաձայնագրի մասին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Պուտինը ցանկանում է մշտական հիմունքներով հասնել խաղաղության։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել