Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
Աշխարհ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով տեղեկացրել է Փարիզում Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ ունեցած շփումների մասին, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Ապրիլի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։ Պետքարտուղարը, որը գտնվում է Փարիզում, տեղեկացրել է այնտեղ իր և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի ունեցած շփումների մասին Ուկրաինայի, Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է, որ այդ շփումները տեղի են ունեցել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև անցկացվող խորհրդակցությունների թեմատիկայով, ներառյալ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթկոֆի վերջերս կայացած զրույցը:
